Բարսելոնայի քամբեքով ուրախացողներն ուրախացան, տխրողները` տխրեցին, ու անցանք առաջ։ Բարսելոնան մնաց Չեմպիոնների լիգայում, եւ դա միայն կզարդարի մրցաշարը։ Պարզապես երկու դիտարկում անեմ խաղի վերաբերյալ։
1) ՊՍԺ-ն 80%-ով ինքն էր մեղավոր նման պարտության համար։ Հենց խաղի մեկնարկից ճչացող լարվածությունը եւ առաջին հանդիպման ժամանակ ստացած հսկայական առավելությունը միայն պաշտպանվելով պահպանելու հանգամանքը կատարյալ խանգարեցին թիմին։
2) Բարսելոնայի պրեսինգը կատարյալ էր։ Բարսելոնայի ցանկությունն ու նվիրվածությունն ահռելի էին։ Բարսելոնան լիարժեք արժանի էր նման հաղթանակին` անկախ ամեն ինչից։
Հ.Գ. Անկեղծ եմ ասում, կցանկանամ քառորդ եզրափակիչում խաղանք հենց Բարսելոնայի հետ։ Ֆուտբոլային գեղեցկագույն ներկայացումը` Բարսայի եւ Յուվեի դերակատարությամբ, ապահովված կլինի եւ կդառնա ՉԼ-ի կատարյալ զարդը։