«Փաստաբանների դպրոցը շարունակում է «հայտնի աշակերտներ» ընդունել։ Ֆեյսբուքի իր էջում ակտիվիստ, Արթուր Վարդանյանի հետ առնչակցություն ունենալու կասկածանքով նոյեմբերի 25-ին կալանավորված Նելլի Մինասյանը գրել էր, որ ընդունվել է ՓՊ դպրոց։ Մեր տեղեկություններով՝ Փաստաբանների դպրոցում են սովորում նաև նախկին դատավոր, «Անկախ դատավոր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Պարգև Օհանյանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտության և հետբուհական կրթության հարցերով պրոռեկտոր Արա Երեմյանը։ Առհասարակ, վերջին տարիներին ՓՊ հոսքն ակտիվացել է՝ նախկին, ներկա դատավորներ, քննիչներ և դատախազներ փաստաբանի արտոնագիր են փորձում ստանալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել