Life.panorama.am-ը գրում է. Իվան Ուրգանտն ու նրա կինը՝ Նատալյա Կիկնաձեն, չեն սիրում իրենց անձնական կյանքի մասին հրապարակավ խոսել, իսկ սոցցանցում լուսանկարներ չեն տեղադրում: Բայց Ուրգանտը այս անգամ խախտել է ավանդույթը և սոցցանցում տեղադրել է իր և կնոջ սելֆին: Անակնկալը Նատալյա Կիկնաձեի ծննդյան օրվա առիթով է եղել: Ուրգանտը շնորհավորել է կնոջը, իսկ լուսանկարը կարճ ժամանակում 130 000 –ից ավելի «լայք» է հավաքել:
Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ուրգանտը միայն մեկ անգամ է կնոջ մասին խոսել: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ իր կինն ամենահավատարիմն է, ամենախելացին ու ամենաուրախը:

Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/03/08/urgant/587131
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել