Մոդել դերասանուհի շուշան Երիցյանին Մարտի 8–ի առթիվ մի շարք անակնկալներ են մատուցել։ Tert.am Life–ի հետ զրույցում Շուշանը նշեց, որ սիրում է այս տոնը։
«Մարտի 8–ին կանայք և աղջիկները ևս մեկ անգամ ուշադրության կենտրոնում են լինում։ Կարծում եմ՝ պետք է մեր ամեն օրը տոնի վերածել և չսպասել կոնկրետ օրվա։ Մեծ սիրով նշում եմ այս օրը»,– ասաց նա ու հավելեց, որ կանանց տոնը նախ նշելու է ընտանիքի, ապա՝ ընկերուհիների հետ։ «Դեռ չգիտեմ՝ երեկոյան ընկերուհիներիս հետ ուր կգնանք։ Հավանաբար, ինչ–որ ժամանցի վայր կգնանք, միգուցե, ջազ քլաբ»,– ավելացրեց Շուշանը։

Խոսելով նվերների մասին՝ մոդելն ասաց, որ իր համար կարևոր չէ դրանց նյութական արժեքը։ «Այսօր շատ հետաքրքիր անակնկալներ եմ ստացել և դեռ շարունակում եմ ստանալ։ Ծաղիկներ, iPhonr 7, նվեր քարտեր, զարդեր»,– ասաց նա, սակայն չբացահայտեց իրեն նվեր մատուցողներն ովքեր են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։