Ամերիկյան հետախուզական ծառայությունների տվյալների համաձայն՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին հնարավոր է թաքնվում է անապատում, հաղորդում է Reuters գործակալությունը:
 Նշվում է, որ Բաղդադին կապի դուրս չի եկել Մոսուլի մոտ մարտերի ժամանակ, ինչը կարող է խոսել այն մասին, որ նա անմիջական հրամանատարությունը փոխանցել է դաշտային հրամանատարներին, իսկ ինքը թաքնվել է անվտանգ վայրում:
 Տեղեկատվության համաձայն՝ Բաղդադին կարող է օրվա մեջ մի քանի անգամ փոխել իր գտնվելու վայրը՝ չօգտվելով կապի միջոցներից, որոնցով հնարավոր է հետևել նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել