Հայերը եղել են և շարունակում են շնորհակալ լինել այն երկրներին, որոնք ընդունեցին նրանց 1915թ. Ցեղսպանությունից հետո: Այս մասին La Tercera չիլիական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Երբ հայերը ստիպված լքեցին իրենց տները 1915-ի Ցեղսպանության հետևանքով, նրանց ապաստան տվեցին աշխարհի տարբեր երկրներում: Մենք աշխատում էինք առանց ջանք խնայելու և ինտեգրվեցինք այդ հասարակություններում, քանի որ շատ տաղանդավոր ժողովուրդ ենք»,-ասել է 92-ամյա Ազնավուրը:
Նա նաև նշել է, որ 20-րդ դարի սկզբին աշխարհի տարբեր երկրներ արտագաղթած հայերը ձգտում էին հաջողության և բարձունքների հասան գրեթե բոլոր ոլորտներում:
Նշենք, որ Ազնավուրը մարտի 11-ին մենահամերգ է տալու Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել