Հնդկաստանում մանկապիղծների հանցախումբ է բացահայտվելAysor.am-ը գրում է.

Հնդկաստանի ոստիկանությունը 6 մարդու է ձերբակալել, որոնց կասկածում են Կերալա նահանգում մանկապիղծների կազմակերպված հանցախումբ ստեղծելու համար, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Hindustan Times–ին։

Իրավապահների տվյալով՝ հանցագործները մի քանի ամսում բռնաբարել են 7 որբ աղջնակի՝ 12-16 տարեկան։ Նրանց կոնֆետներ են առաջարկել, տարել մանկատան խանութին կից շինություններ, ապա ստիպել սեռական բնույթի տեսագրություն դիտել և ծաղրել են նրանց։

Հետո աղջնակներին մերկ լուսանկարել են ու շանտաժի ենթարկել՝ պահանջելով լռություն պահպանել և միջադեպի մասին ոչ ոքի չասել։
Բոլոր տուժածներին բուժզննման են ուղարկել, որը հաստատել է սեռական բռնության փաստը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել