Հավանաբար քչերը գիտեն, որ Էվերեստ լեռը ամբողջությամբ ծածկված է մարդկային դիակներով, և որքան էլ տարօրինակ թվա, ոչ ոք չի պատրաստվում նրանց այդտեղից իջեցնել:

Իհարկե մեզ համար սա շատ վայրագ է հնչում, բայց 8000 մետր բարձրության վրա կանոններն այլ են: Վիճակագրության համաձայն՝ Էվերեստ բարձրացել է 1500 մարդ, այնտեղ մահացել է մոտ 200-ը: Այդ 200-ի մեջ կան նրանք, ովքեր ընկած են բաց երկնքի տակ, դիմավորում են նոր բարձրացողներին և հիշեցնում, որ հնարավոր է նրանք էլ չվերադառնան իրենց տները: 

Էվերեստը իսկապես վտանգավոր վայր է և ալպինիստների գերեզմանոց է դարձել: Այստեղ ուժերդ հազիվ բավարարում են քեզ, և անգամ կողքիդ մեռնող մարդուն օգնելու ժամանակ չկա: Տարիներ առաջ հայտնվեց մի տեսանյութ, որտեղ էքսպեդիցիայի անդամները, ճանապարհին մեռնող մարդ տեսնելով, ոչ թե մոտեցան ու օգնեցին նրան, այլ նկարահանեցին ու հարցրին անունը և շարունակեցին իրենց ճանապարհը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել