Զզվացրիք ձեր Սփյուռքով։ Երեկ մեկ, այսօր երկու, արդեն քննարկվում է Սփյուռքին քվեարկելու և ընտրություններին մասնակցելու իրավունք տալու հարցը։ Հասկանալի է, որ դա հիմնականում շրջանառվում է նախընտրական պոպուլիզմի շրջանակներում, բայց շատ տխմար մեսիջներ են, որոնց վնասակարությունը գերագնահատելը բարդ է։
Նախ՝ ինչո՞ւ իմ պետությունում ինձ հավասար իրավունք պետք է ունենա օտարերկրյա քաղաքացին, ով ո՛չ հարկեր է մուծում, ո՛չ իր վրա է կրելու իր ընտրության հետևանքները, ո՛չ էլ անմիջական մասնակցություն է ունենալու երկրի պաշտպանությանը՝ գոնե պարտադիր զինվորական ծառայությանը մասնակցելու տեսքով։
Երկրորդ՝ հերիք չէ՞ այդ անասնական մտածելակերպը լոբբինգ անել, որը ես այսպես եմ մեկնաբանում․ մենք՝ հասյտանցիներս, հետամնաց վայրենիներ ենք, իսկ այ լուսավոր արտասահմաններից մեր հայրենակիցները քաղաքակրթության ճրագ կրողներ։ Իրենք կգան ու իրենց քվեով մեզ՝ վայրենիներիս, կլուսավորեն։ Այստեղ են ասել՝ ա, դե ռադ եղեք։
Ընդ որում՝ Սփյուռքն այս ամենում գրեթե մեղք չունի։ Համենայն դեպս՝ ավելի շատ, քան մեղավոր է՝ պասիվ մասնակցության ու ակտիվ մուննաթի կեցվածք զբաղեցնելով։ Մեղավորը այսպիսի հիմարությունները շրջանառության մեջ դնողներն են, ովքեր դրսի հայերին հաճոյանալու համար փաստացի մեծացնում են լարվածությունը Սփյուռքի նկատմամբ։