Newmag.am-ը գրում է.
Հունվարին Washington Post –ի 5 աշխատակից 30-օրյա դիետա սկսեցին ու ամեն շաբաթ պատմում էին իրենց փորձի մասին: Հենց սկզբում բոլորի մոտ մեկ ընդհանրություն ի հայտ եկավ: Աշխատակիցները նշում էին, որ պայքարում են գիշերային ժամերին ուտելու դեմ: Գիշերային ընդմիջումները միայն լրագրողների թույլ կողմը չէ:
Ամերիկայի սրտաբանների ասոցիացիայի հետազոտության համաձայն, քչերն են հավատարիմ 3 անգամյա ուտելու ավանդույթին: Փոխարենը շատերը բաց են թողնում հիմնական ճաշաժամերն ու ավելի հաճախ են սնվում, ավելին՝ չափահաս ամերիկացիների 20-30% չի նախաճաշում:
Ուշ երեկոյան սնվելը անառողջ սնվելու հիմնական թշնամին է, շատ հաճախ մարդիկ շարունակում են ծամել նաև ճաշից հետո: Ժամն ինքնին խնդիր է: Ըստ հետազոտությունների, մեր օրգանիզմը տարբեր ժամերին տարբեր կերպ է մարսում սնունդը: Ի տարբերություն օրվա առաջին կեսին ընդունած սննդի, երեկոյան սնունդն ավելի դժվար է մարսվում: Կալորիաների ավելի մեծ չափաբաժնի ընդունումը երեկոյան հանգեցնում է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների առաջացմանն ու շաքարախտի գոյացմանը: Լավ լուրն այն է, որ հնարավոր է հրաժարվել գիշերային ժամերին ուտելու վատ սովորությունից: Դա են վկայում Washington Post –ի աշխատակիցները` 30-օրյա դիետայից հետո: Ահա այն 5 սկզբունքը, որոնց օգնությամբ դա նրանց հաջողվել է:
Կանոնավոր սնվեք
Օրվա ընթացքում բավարար քանակությամբ սնունդ չընդունելը հանգեցնում է անվերահսկելի ցանկության ուտել ամեն ինչ գիշերային ժամերին: Սա բուլիմիայի նախանշաններից է: Օրվա չափաբաժինը բաշխեք ցերեկային ժամերի մեջ: Դա կարող է լինել 2-անգամյա կամ 3- անգամյա սնունդ, գումարած փոքր սնեքեր ամբողջ օրվա ընթացքում: Գտեք Ձեր օգտին աշխատող մոդելն ու այն առօրյա սկզբունք դարձրեք Ձեզ համար: Նախօրոք ծրագրեք, պատրաստվեք, որ օրվա ընթացքում զբաղվածության ժամին պատահաբար չտարվեք ուտելով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



