Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ է մնացել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ խաղում:
Ֆրանսիացի մասնագետի սաները 3:1 հաշվով հաղթանակ են տոնել և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ: Այդուհանդերձ, Ռոնալդուն և Բեյլը գոլեր չեն հեղինակել.
«Համաձայն չեմ, թե Բեյլն ու Ռոնալդուն չեն օգնել «Ռեալին» պաշտպանությունում: Այն, որ խաղի մեկնարկը մեզ մոտ չստացվեց, բոլորի սխալն է: Ռոնալդուն և Բեյլն օգնեցին պաշտպանությունում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Խաղի ընդմիջմանը Ռոնալդուն քննադատել է թիմակիցներին՝ պաշտպանությունում իրենց գործողությունների համար:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/03/08/Zinedine-Zidan/778799
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել