Image may contain: 1 person, selfie and close-upՆերողություն եմ խնդրում էս ազիզ օրով տհաճ բաներից/մարդկանցից խոսելու համար, բայց ասեցի` տեղեկացնեմ։

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն` երեկ Վրաստան է մեկնել Վահան Մարտիրոսյանի կլիենտներից ևս մեկը՝ Թամելա Արզումանյանը։ Նրա հետ են մեկնել նաև ամուսնյակն ու դուստրը։

Քանի որ Եվրոպայում այդքան էլ տրամադրված չեն ձրիակեր պորտաբույծների հերթական խմբաքանակ ընդունել, առավել ևս, երբ ժամանակին դեպորտ են արել, դժվար չէ կռահել, թե Վրաստանից հետո ուր են մեկնելու ռեժիմի դեմ մինչև վերջին հայը պայքարելու պատրաստ Թամելայենք։

Այնպես որ, եթե/երբ վաղը Ադրբեջանում հերթական մանկուրտական բենեֆիսի բուռն լուսաբանում լինի, պետք չէ խառնվել իրար, մազեր փիտել, աղի արտասուք թափել ու տարակուսել, թե ինչու ԿԳԲ-ն, ԱՍԱԼԱՆ ու Նեմեսիսը չոչնչացրին սրանց կամ չկանխեցին այս պատուհասը։ Սա այն դեպքերից է, երբ արտագաղթելը բխում է Հայաստանի շահերից, որովհետև որքան քիչ թամելաներ պղտորեն իրենց ներկայությամբ մեր միջավայրը, այնքան լավ։ Ի վերջո, եթե մարդիկ իրենց երջանկությունը Բաքվում են տեսնում, ինչո՞ւ խանգարել նրանց, առավել ևս, որ սրանց վրա ծախսած ու ծախսվելիք ամեն նավթադոլարը չի ծախսվելու, ասենք, զենք-զինամթերք ձեռք բերելու համար։

Скатертью дорога
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել