Ի՞նչը կօգնի երիտասարդների գլխապտույտ կարիերայինNewmag.am-ը գրում է.

40 տարի բանկում աշխատելով ես հասկացել եմ, որ մասնագիտական աճը կապված է էմոցիոնալ ինտելեկտի հետ:Առանց դրա դուք կհամարվեք ձեր ընկերության թաքնված գանձը, որին ոչ ոք չի նկատում, չի գնահատում, չի խրախուսում, և որը հաճախ աշխատանքին համարժեք վարձատրություն չի ստանում: Էմոցիոնալ ինտելեկտը պետք է զարգացնի և բուհի շրջանավարտը, որը նոր է սկսել իր կարիերան, և երկար տարիներ աշխատողը:

Էմոցիոնալ ինտելեկտը հնարավորություն է տալիս հասկանալ սեփական և շրջապատի զգացմունքները, դրանց տարբեր երանգները և դասակարգել, ինչպես նաև մտքում ղեկավարվել այդ տեղեկությամբ և վարքով: Համաձայն American Express-ի 2013 թվականի հետազոտության, զգացմունքային ինտելեկտի գործոնը հնարավորություն է տալիս  կանխատեսել աշխատողների արդյունավետությունը և օգնում է առաջնորդության և մասնագետական հմտությունների մեջ: 1988 թվականին Harvard Business Review-ում Դենիել Գոուլմանը գրել է, որ առանց էմոցիոնալ ինտելեկտի մարդը կարող է լավ մարզավիճակում լինել, սուր  վերլուծություններ անել և գաղափարների մեծ պաշար ունենալ, բայց նրանից առաջնորդ դուրս չի գա:

Այսօր էմոցիոնալ ինտելեկտը ավելի մեծ նշանակություն ունի, քան երբևէ: Համաշխարհային բիզնեսը պահանջում է ավելի սերտ միջմասնագիտական կապեր, իսկ շատ տեղեկությունների հայտնվելը բերել է նրան, որ հաճախորդները գնահատում են անձնական մոտեցումը:

EQ- ն ավելին է, քան խարիզման կամ բնավորության գծերը: Այն հայտնվում է հարմարվածության, խմբում աշխատելու ունակության և էմպատիայի ժամանակ: Այն արտահայտվում է լսելու ունակության, հանգիստ մնալու և դժվարություններին անսասան կանգնելու միջոցով: Այն պահանջում է գնահատել գործընկերներին և օգնել նրանց, ինչպես նաև շփվել և ապրումակից լինել հաճախորդներին:

Ես հայտնաբերել եմ, որ աշխատանքային համատեքստով խոսքը ձեր հարաբերությունների մասին է.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել