Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ. Կարեն Կարապետյանը շնորհավորել է կանանցAysor.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ՝ մաղթելով, որ կանանց կյանքում միշտ գարուն լինի։

«Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու մեծարվում այնպիսի արժեքներ, ինչպիսին սերն ու հավատարմությունը, օջախն ու ընտանիքը։ 

Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։ Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ։

Շնորհակալություն ձեզ իմաստության, համբերատարության ու հոգատարության համար, որ պահում ու պահպանում եք մեր ընտանիքները, որ մեր ազգի համար կիրթ ու հայրենասեր զավակներ եք դաստիարակում, որ նեցուկ եք մեզ բոլոր օրերին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել