Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց, «Ազատ ծնված կանանց տոն» անվանումով, տոնին նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ, օրինակ, տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու:
Տոնի հիմքը դրվեց, երբ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից և աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:
1910 թ.-ին Կոպենհագենում Կանանց միջազգային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության, նշել որպես կանանց պրոլետարական դասակարգի ծննդյան օր:
Վարկածներ կան նաև, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Ասում են, որ Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել ի հակադրումն Պուրիմին՝ հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար: Ըստ մեկ այլ վարկածի՝ այն շղարշ է՝ հրեական տոնն ամբողջ աշխարհում նշելու համար:
Կանանց իրավունքների համար պայքարի օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 1911թ. մարտի 19-ին: Ապա երեք տարի անց որոշում է կայացվել այն նշել Մարտի 8-ին: Մարտի 8-ը օրինական կարգավիճակ ձեռք բերեց, երբ սոցիալ-դեմոկրատները կառավարություն ձևավորելու հնարավորություն ստացան:
Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911թ.-ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում:
1977թ.-ին ՄԱԿ-ը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի կանայք, լինեք առողջ ու ժպտերես: