Չինաստանը հանդես է գալիս Հյուսիսային Կորեային ուղղված առաջարկով՝ դադարեցնելու հրթիռային արձակումները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների դադարեցման դիմաց։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

«Չինաստանն առաջարկում է առաջին քայլը. Հյուսիսային Կորեան կարող է դադարեցնել իր միջուկային ակտիվությունն ու հրթիռների արձակումները՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների դադարեցման դիմաց։ Դա դադարեցում է՝ դադարեցման դիմաց»,-ասել է նախարարը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Նա նաև նշել է հյուսիսկորեական հրթիռային արձակումների շուրջ լարվածության աճը։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանն ասել էր, որ Չինաստանը վճռականորեն դեմ է Հարավային Կորեայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանական համակարգերի տեղակայմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել