Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 270 գր
- ձու - 5 հատ
- թթվասեր - 300 գր
- փխրեցուցիչ - 10 գր
- կակաչի սերմ(мак) - 160 գր
- լոռամրգի(клюква) - 160 գր (չիր)
- կակաո - 3 ճ/գդ
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ եփված - 1 բանկա
- կարագ - 350 գր
- պնդուկ - 200 գր
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք բիսկվիթները:
Շաքարավազն ու ձվերը լավ հարում ենք, ավելացնում թթվասերը և կրկին հարում: Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և լավ խառնում: Խմորը 3 մասի ենք բաժանում: Առաջին մասի մեջ լցնում ենք կակաչի սերմերը և լավ խառնում:
- Երկրորդի մեջ լցնում ենք լոռամրգին և լավ խառնում:

- Երրորդի մեջ լցնում ենք կակաոն:

- Հերթով 20 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանում թխում ենք շերտերը (յուրաքանչյուրը 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում):

- Շերտերը հանում ենք և հովացնում:

- Պատրաստում ենք կրեմը: Պնդուկը չոր թավայի մեջ 5-7 րոպե տապակում ենք, այնուհետև լցնում ենք պոլիէթիլենային թաղանի մեջ և ծածկում: Որոշ ժամանակ անց թաղանթը բացում ենք, կեղևազրկում և բլենդերով մանրացնում:
Հարիչով լավ հարում ենք կարագն ու եփած խտացրած կաթը:
- Հավաքում ենք տորթը: Դնում ենք կակաոյով շերտը, կրեմապատում ենք և վրան դնում լոռամրգիով շերտը: Վերջինս նույնպես կրեմապատում ենք և վրան դնում կակաչի սերմերով շերտը: Տորթը կրեմապատում ենք և վրան ցանում մանրացրած պնդուկները:

- Զարդարում ենք և մատուցում:

Պնդուկով տորթ … համեղ և գեղեցիկ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BA%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%AF%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



