Հյուսիսային Կորեայից Հարավ փախած քաղաքացիներին օգնություն տրամադրող հարավկորեական կազմակերպության կայքում տեղադրվել է մի երիտասարդի տեսագրություն, ով իրեն անվանում է Կիմ Չեն Նամի որդին և հայտարարում, որ իր հորը սպանել են։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը։
Կազմակերպությունը հայտնել է, որ իրեն է դիմել Մալայզիայում փետրվարի կեսերին սպանված Կիմ Չեն Նամի ընտանիքը՝ ապաստանի տրամադրման խնդրանքով, ինչն ի կատար է ածվել։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի սպանված եղբոր ընտանիքի գտնվելու վայրը չի նշվում։ Ասվում է միայն, որ արտակարգ օգնություն է ցուցաբերվել Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Չինաստանի և ևս մեկ երկրի կողմից, որը չի ցանկացել հիշատակվել։
«Ինձ անվանում են Կիմ Հան Սոլ, ես Հյուսիսային Կորեայից եմ։ Ես Կիմերի ընտանիքի անդամ եմ։ Հայրս սպանվել է մի քանի օր առաջ։ Այժմ ես գտնվում եմ մորս ու քրոջս հետ։ Իրավիճակի բարելավման հույս ունեմ»,-ասել է երիտասարդն անգելերենով 40 վայրկյան տևողության տեսաուղերձում։ Նա ցույց է տալիս նաև իր անձնագիրը, որը տեսանյութում փակված է սև քառակուսիով։
Հարավային Կորեայի կառավարությունը պարզում է նյութի իսկությունը և փորձում նույնականացնել երիտասարդի ինքնությունը։