Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի մահվան դեպքը Շվեդիայում մեծ ուշադրության է արժանացել, երկրի ամենահայտնի լրատվամիջոցներն անդրադառնում են թեմային. Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց մահացածի փաստաբան Մարկ Սաֆարյանը:
«Հիմա դեպքի հետ կապված քրեական գործ է բացված, այն նախաքննության փուլում է, և նաև քրեական գործից բացի, մենք քաղաքացիական գործով հայց ենք ներկայացնելու դատարան, քանի որ քրեական գործը քաղաքացիական ասպեկտներին չի վերաբերում: Քրեական գործով միայն պատասխանատվության են ենթարկվելու հանցագործները,իսկ քաղաքացիականով մենք լուծելու ենք տույժի հարցը, պետությունից տուգանք վերցնելու խնդիրը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում՝ շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Դավիթ Բարսեղյանը մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան ընկերների հետ խանութից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը և թույլ չեն տվել նրան հասցնել հիվանդանոց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/07/Shved-advocate/2301485
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



