Razm.info-ն գրում է.
 Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
 Նախնական տվյալներով՝ մի շարք անձինք, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած իրենց զավակներին ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. փետրվար ժամանակահատվածում, Երևանի երկու բնակչի տրամադրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որի դիմաց վերջիններս համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով իրականացրել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետումներ ստանալու հարցերը:
 Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. փետրվարի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունը մարտի 1-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել