Image result for վիսկիԱզգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են այն մասին, որ Հայաստանում այս տարվա հունվարին արձանագրվել է աճ գրեթե բոլոր
ալկոհոլային խմիչքների արտադրությունում:

Հայաստանի ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալով առաջատար է կոնյակը: 2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 1 մլն 831.2 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 187.5 տոկոսով կամ մոտ 2.9 անգամ։

Դրական արդյունք է գրանցվել նաև վիսկիի արտադրությունում, որտեղ այս տարվա հունվարին արտադրվել է 165,7 հազար լիտր վիսկի, ինչը 31,1 տոկոսով գերազանցում է 2016 թվականին արձանագրված ցուցանիշը:

Գինու արտադրությունը ավելացել է 39, իսկ գարեջրինը՝ 9,6 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել