Ես գնալով հակվում եմ այն տեսակետին, որ ինչքան տեխնիկան ու տեխնոլոգիան զարգանում են, մարդիկ էլ ավելի են գժվում: Ահավասիկ բրազիլական Sexonico սեքս-շոփը աճուրդ է կազմակերպել, որի հաղթողը իրավունք կստանա առաջինը փորձարկել մարմնական զվարճանքների համար նախատեսված ինովացիոն ռետինե տիկնիկ Վալենտինային:
Ըստ «The Huffington Post»-ի՝ ռետինե աղջկա հետ առաջին գիշերն անցկացնելու մեկնարկային գին է սահմանվել 10 հազար դոլարը, սակայն աճուրդը սկսվելուց մի քանի օր հետո դրույքաչափն աճել է 20 անգամ: Աճուրդի հաղթողը կստանա ոչ միայն Վալենտինային, այլեւ նրա համար էրոտիկ ներքնազգեստ եւ տեսախցիկ: Երջանիկ հաղթողին կտրամադրվի նաեւ սենյակ Սան Պաուլո հյուրանոցում եւ շամպայնով ընթրիք: Աճուրդը նվիրված է էրոտիկ աքսեսուարների ցուցահանդեսի բացմանը: Այն կտեւի մինչեւ մարտի 31-ը:
Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում: Մարդը պատրաստ է 200.000 դոլար վճարել տիկնիկի հետ սեքսի համար, երբ այդ գումարով կարող էր միանգամից 200 պոռնոաստղի հետ կենակցել: Աշխարհ, կանգնիր, իջնողներ կան: