Panorama.am-ը գրում է.

Բեռնափոխադրումներն իրականացնելու համար Վերին Լարսի այլընտրանքը Հարավային Օսիայի միջով անցնող ճանապարհն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:

Վերջինս ասաց, որ Վերին Լարսից Հարավային Օսիայի ճանապարհը շուրջ 80 կմ ավելի է, բայց Հարավային Օսիայում Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող բեռները ոչ միայն ավելի էժան են, այլև՝ չկա բնակլիմայական խնդիր, որի արդյունքում բեռները կարող են տեղ չհասնել:

«Բեռնափոխադրումների առյուծի բաժինը՝ շուրջ 80 տոկոսից ավել, կատարվում է մաքսային միության անդամ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի հետ, ուստի Վերին Լարսի մաքսակետը մեզ համար դարձել է կյանքի ճանապարհ, ստրատեգիական հարց: Լարսը մեզ համար շատ ձեռնտու ճանապարհ է, ամենակարճն է, Երևանից Մոսկվա 3-4 օր է տևում, պարզապես վատն այն է, որ լինում են ֆորսմաժորային իրավիճակներ, անցակետը դառնում է անանցանելի: Ուստի՝ կարևոր է գտնել այլընտրանք՝ այս ֆորսմաժորը շրջանցելու համար»,- ասաց Հ. Համբարձումյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել