ՉԼ. Նոյերը կմասնակցի Արսենալի հետ խաղինArmsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կկարողանա հույս դնել թիմի դարպասապահ Մանուել Նոյերի վրա՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ պատասխան խաղում, հայտնում է «Sport1»-ը:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մկանային, ինչպես նաև մեջքի հետ կապված խնդիրներ ուներ, սակայն դրանք նրան չեն խանգարի խաղադաշտ դուրս գալ.

«Նոյերը խնդիրներ ունի մեջքի հետ, և վերջին մարզմանը նա չի աշխատել: Բայց 100%-ով նա խաղադաշտ դուրս կգա»,- ասել է Անչելոտին:

Սեփական հարկի տակ անցկացրած առաջին խաղում «Բավարիան» 5:1 հաշվով ջախջախել էր «Արսենալին»: Թիմերի միջև երկրորդ խաղը տեղի կունենա մարտի 7-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել