«Ըստ վստահելի աղբյուրի՝ ՀԱԿ-ում արդեն հասկացել են, որ անհրաժեշտ 7 տոկոս քվեների չեն ձգում, և փոշմանել են, որ ՀԺԿ-ի հետ պաշտոնապես դաշինք են կնքել, այլ ոչ թե պարզապես հարկ եղած դեպքում ընդգրկել են Ստեփան Դեմիրճյանին ՀԱԿ կուսակցության ցուցակում։ Մեր աղբյուրի վկայությամբ, որպեսզի քվեների այդ պակասը լրացնեն, որոշվել է լայն շրջանառության մեջ դնել ու տարածել ամենավատ նյութերը ՀՀԿ– ի վերաբերյալ, սակայն դա անել ոչ թե ՀԱԿ ղեկավար կազմի շուրթերով, այլ՝ համացանցում, երիտասարդ ակտիվիստների ուժերով։ ՀԱԿ-ում դա դիտարկում են որպես իշխանությանը շանտաժի ենթարկելու միջոց՝ հույս ունենալով պակասորդը լրացնել թվանկարչական «բոնուսով», ինչպես դա արվել էր 2012-ին։ Սակայն նրանք հասկանում են, որ այս անգամ շատ ավելի մեծ «բոնուսի» կարիք ունեն, և մեծ կասկածներ ունեն, որ իշխող կուսակցությունը հանուն ՀԱԿ-ի սիրուն աչքերի կցանկանա իր ձեռքերը կեղտոտել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել