Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այսօր Instagram-ի իր էջում հայտարարել է իր բաժանորդ Արբի Թամաևի՝ կառավարության քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կազմակերպման նախարար նշանակելու վերաբերյալ: Չեչնիայի ղեկավարի ադմինիստրացիայում նշել են, որ այդ պաշտոնը նախարարների խորհրդում նոր կառույց է և կառավարության կազմի մեջ է մտցվել միայն այս շաբաթ: Նա պարզաբանել է, որ նորաստեղծ գերատեսչությունը պետք է խնդիրներ բացահայտի և դրանց մասին պատկան կառույցներին տեղեկացնի:
«Արբի Թամաևը ակտիվորեն արձագանքել է «ինստագրամշիկներ» հավաքելու իմ խնդրանքին՝ նպատակասլացություն և նախաձեռնողականություն արտահայտելով: Այժմ այդ նույն որակները նա պետք է ցույց տա հանրապետության քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կազմակերպման նախարարի պաշտոնում: Ինչպես տեսնում եք, ամեն բան սկսվեց մեկ հեռախոսային համարից, իսկ հիմա վերաճել է մի ամբողջ նախարարության», - գրել է Կադիրովը: Այս իրադարձությունից հետո մեծացել է Կադիրովին հետևողների թիվը, իսկ օգտատերերից մեկն էլ արդեն ինքնաառաջադրել է իրեն մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար, որին Կադիրովը հանդիպել է և քննարկել որոշ հարցեր:
Կից ներկայացվում է ֆոտոշարք Ռամզան Կադիրովի մասնակցությամբ`
1.
2.
3,
4,
5,
6,
7,
8,