Շատերն են սիրում բողոքել իրենց վատ կյանքից և իրենց հետապնդող անհաջողություններից: Սակայն, եթե գլոբալ նայենք իրավիճակին, պարզ կդառնա, որ իրականում մեր բախտը բերել է:

Ուղղակի մտածեք՝ նույնիսկ զտված ջրի առկայությունը Երկրի միլիոնավոր բնակիչների համար շքեղություն է: Հաճախ մենք քաղաքակրթության պարգևներն ընդունում ենք այնպես, որ դա հենց այդպես էլ ՊԵՏՔ Է լիներ:

Վերցնենք թեկուզ հյուրանոցների հասարակ օճառները: Հյուրանոցում մնացողները մեկ-երկու անգամ օգտագործում են օճառը, իսկ հետո համարներին սպասարկողը բերում է նորը:

Մինչդեռ այդ ընթացքում տարեկան հազարավոր մարդիկ են մահանում հիվանդություններից, որոնք կարելի է կանխել ուղղակի ձեռքերը լվանալով:

Բարեբախտաբար, այժմ «ավելորդ» օճառը դեն չեն նետում:

Այս տեսանյութում ցուցադրված է, թե ինչ է սպասվում օգտագործված օճառներին և թե որտեղ են դրանք ուղարկում հյուրանոցներից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել