Ադելը հավաստել է, որ ամուսնացել է իր երխայի հոր՝ Սայմոն Քոնեքիի հետ168.am-ը գրում է.
 Երգչուհի Ադելն առաջին անգամ հավաստել է, որ պաշտոնապես ամուսնացել է իր երեխայի հոր՝ Սայմոն Քոնեքիի հետ:
 Ինչպես մարտի 5-ին գրել է ամերիկյան The Hollywood Reporter հանդեսը, 28-ամյա երգչուհին իր ամուսության մասին բեմից հայտարարել է Ավստրալիայի Բրիսբենում կայացած համերգի ժամանակ:
 Ադելը պատմել է Someone like you («Այնպիսին, ինչպիսին դու ես») երգի ստեղծման պատմությունը: Երաժշտությունը գրելուն, երգչուհու խոսքով՝ իրեն ոգեշնչել են այն հույզերը, որոնք ինքն ապրել է Սայմոնի հետ իր հարաբերությունների սկզբում: Այդ խոստովանությունից հետո դահլիճը պայթել է ծափահարություններից՝ երգչուհուն շնորհավորելով ուրախալի նորության առթիվ:

Քոնեքիի հետ Ադելը ծանոթացել է 2010 թվականին եւ նրա հետ սկսել է հանդիպել 2011 թվականից: 2012 թվականի հոկտեմբերին զույգը որդի է ունեցել՝ Անջելո Ջեյմս Քոնեքին: Այս տարվա փետրվարին Ադելը դարձել է «Գրեմի» մրցանակի հաղթահերոսը՝ հաղթելով այն բոլոր հինգ կատեգորիաներում, որոնց ներկայացված էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել