Armlur.am-ը գրում է.
Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիա կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է: Այս մասին Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն նվիրված ուղերձում ասել է Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ­Մուալլիմը:
 Ուալիդ ալ­Մուալլիմն իր ուղերձում նշել է, որ Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մարմնավորում է սիրիացի և հայ ժողովուրդների պատմական կապերը և արտահայտում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում հարաբերությունները զարգացնելու կամքը: Նախարար Մուալլիմն ընդգծել է, որ Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարությամբ, կառավարությամբ և ժողովրդով, ամենայն գնահատանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստավոր դիրքորոշումները՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել