Վերջերս Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում մի քանի տարվա դադարից հետո Սոս Ջանիբեկյանի ու Արման Նշանյանի գլխավոր դերակատարմամբ կրկին հանդիսատեսի դատին հանձնվեց «Կենտ զույգ» ներկայացումը (ռեժիսորը նույնպես Արմանն է): «Ժողովուրդ»-ը բեմադրության, հայաստանյան եւ ամերիկյան գործունեությունը համատեղելու եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան, երգիի հետ:
-Արմա՛ն, ամերիկացի դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի համանուն պիեսը տեղայնացնելով` հաջողություններ գրանցեցի՞ք: Մենք այսօր հաճախ ենք ականատես լինում իրավիճակների, երբ թատրոնի դերասանը ներկայանում է էկրանին: Այս պարագայում, կարծես, տեղի ունեցավ հակառակը: Դուք եւ Սոսը, առավել հայտնի լինելով որպես էկրանի դերասաններ, հանդես եկաք բեմում:
-Ես` որպես ռեժիսոր, սիթքոմ, սերիալ դիտող, թատրոն չայցելող հանդիսատեսի եւ թատրոնի միջեւ փոքրիկ կամուրջ ստեղծելու ցանկություն ունեի: Եթե հեռուստատեսությունում աշխատելով` դժվար է որակ ապահովելը, ապա թատրոնում հնարավոր է դա անել: Ինչ վերաբերում է էկրանից բեմ տեղափոխվելուն, ապա Սոսի պարագայում Ձեր դիտարկումը տեղին է, բայց ահա ես իմ գործունեությունը սկսել եմ թատրոնից: Երբ սկսում ես քո դերասանական կյանքում հոգեւորի պակասը զգալ, դատարկությունը լցնելու միակ տարբերակը արմատներին գալն է, այսինքն` թատրոն վերադառնալը: Հեռուստատեսությունում, ինչպես նշեցի, այդ բացը լրացնելն այսօր անհնար է, մեծ էկրանին` դժվար, իսկ թատրոնում հնարավոր է: Շատ կարեւոր է ուրիշի սցենարից, մտահղացումից, ֆինանսական միջոցներից կախված չլինելը: Մենք արեցինք այն, ինչը մեր ճաշակով է, համապատասխանում է մեր սկզբունքներին: Հենց դա հաշվի առնելով էլ կարծում եմ` ներկայացումը հաջողված է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/661473/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել