Ի՞նչ է թաքցնում ձեր ենթագիտակցությունը: BlogNews-ը ձեզ առաջարկում է անցնել այս կարճ թեստը: Խորհուրդ է տրվում վերցնել թուղթ և գրիչ՝ նշումներ անելու համար: Անջատե՛ք ձեր տրամաբանությունը, միացրե՛ք երևակայութունը և սկսե՛ք:

1. Դուք նայում եք ծովին: Ի՞նչ զգացողություններ է այն ձեր մեջ արթնացնում:

2. Դուք քայլում եք անտառով և նայում եք ձեր ոտքերի տակ: Ի՞նչ եք տեսնում: Գրի առեք տեսածից ստացած ապրումները:

3. Ձեր գլխավերևում ճայեր են թռչում: Ի՞նչ զգացողություններ են ձեզ մոտ առաջանում:

4. Դուք նայում եք վազող ձիերի երամակի: Ի՞նչ զգացողություններ են ձեզ մոտ առաջանում:

5. Դուք անապատում եք, և ձեր առաջ մի անծայրածիր պատ է վեր խոյանում: Պատի մեջ կա մի փոքր անց, որի միջով դուք տեսնում եք օազիսը: Որո՞նք են ձեր գործողությունները:

6. Անապատում դեգերելիս դուք տեսնում եք ջրով լի կուժ: Ի՞նչ կանեք:

7. Գիշերը, մոլորվելով անտառում, դուք տեսնում եք մի խրճիթ, որտեղ լույս է վառվում: Ի՞նչ կանեք: 

8. Դուք հայտնվել եք մառախուղի մեջ, ոչինչ չի երևում: Ի՞նչ կանեք:

1. Սա ձեր վերաբերմունքն է կյանքին, ձեր էմոցիաներն ու ցանկությունները:

2. Ձեր ինքնազգացողությունն է ընտանիքի ներսում:

3. Ձեր վերաբերմունքը կանանց:

4. Ձեր վերաբերմունքը տղամարդկանց:

5. Ձեր ռազմավարությունն է խնդիրներ լուծելիս:

6. Այս կերպ եք դուք ընտրում ձեր սեքսուալ զուգընկերոջը:

7. Ձեր պատրաստակամությունը ամուսնանալու և ընտանիք կազմելու:

8. Ձեր վերաբերմունքը մահվանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել