Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի` Սատանի կամուրջ  հատվածը ժամանակ առ ժամանակ փակ է լինելու

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ից մինչև 8-րդ կմ-ը (Սատանի կամուրջ) իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակ է լինելու:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել