Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս կատակերգ է ներկայացրել «Կամիլ բլոգի» հետ։ Սա քիչ դեպքերից է, երբ Լիլիթի երգն ամբողջությամբ ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը չի հեղինակել։ «Չկիտես հոնքերդ» երգի երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը, խոսքերը՝ Մարիամ Շահինյանը։ Tert.am Life–ը երգի ստեղծման պատմության մասին խոսել է Մարիամի հետ։
«Երգի գաղափարը Վահրամինն էր։ Առաջարկեց՝ Կամիլին ներգրավել այս ամենում, քանի որ նա հետաքրքիր հումորային կերպար է»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ երգը կարճ ժամանակում է ծնվել։
Մարիամի խոսքով՝ ինքը մասնակցել է նաև նախապատրաստական աշխատանքներին։ «Քանի որ մեր հարաբերություններում ընկերությունն առաջնահերթ է, ընթացքում քննարկել ենք մանրամասները՝ ըհն, այս դետալն էլ եղավ, Արսենի այս պարիկն էլ եղավ։ Այդ ամենը բավականին երկար ժամանակ է տևել, քանի որ իսկապես ծավալուն աշխատանք էր։ Շատ դետալներ կային, որ պետք է ամեն ինչը տեղին լիներ։ Բնականաբար, տեղյակ եմ եղել և թե՛ իմ խորհուրդներով, թե՛ իմ կարծիքով աջակցել եմ»,– ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




