Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

Առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել