Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիներն են` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան` միասնաբար կազմելով մի «ոսկե շղթա»:
1) Բուն բարեկենդան
2) Արտաքսման կիրակի
3) Անառակի կիրակի
4) Տնտեսի կիրակի
5) Անիրավ դատավորի կիրակի
6) Գալստյան կիրակի
Եզրափակվում է Մեծ պահքի «ոսկե շղթան»: Սրանով քրիստոնեական Եկեղեցին իր հավատացյալներին հրավիրում է ըմբռնելու Քրիստոսի Երկրորդ գալուստի խորհուրդը: Քրիստոսն Իր առաջին գալուստով քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, իսկ Երկրորդ գալուստով պիտի մեղավորներին դատի և արդարներին երկնքի արքայությանն արժանացնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1141771679278283
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել