Վերոհիշյալ երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդը անհանգստացնում է իրեն: Կողմերը հանդիպել են, պարզաբանումը թեժացել է, վիճել են, ինչի ժամանակ էլ նրանցից մեկը գործի է դրել օդամղիչ ատրճանակ:
Միջադեպի մասնակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել:
Այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում:
Կատարվում են համապատասխան գործողություններ:
Այսքանը՝ տասնյակ շարքային դեպքերից մեկը, որը շահարկվել է ինչ-ինչ նպատակներով:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում քաղաքական ուժերին, կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ ոչ հավաստի լուրեր տարածելուց, անտեղի կրքեր չբորբոքել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:
Ոստիկանությունը պատրաստ է պատասխանել բոլոր հարցումներին և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են զուտ իրականությունն իրազեկելու մեր քաղաքացիներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1565275110167038?notif_t=close_friend_activity¬if_id=1488630232824446
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել