No automatic alt text available.ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 13.6%-ով։

Մասնավորապես՝ ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 43.9%-ով և կազմել 353.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 9.1%-ով և կազմել 140.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 0.3%-ով և կազմել 281.5 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 25%-ով և կազմել 0.3 մլն կՎտ ժամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել