Image result for facebookԱմենագլխավոր խնդիրներից մեկը ֆեյսբուքյան տեսանյութերի դիտումների ժամանակ այն էր, որ հնարավորություն չունեինք տեսանյութը դիտելու պահին Scroll անել News feed-ը: Այլ կերպ ասած՝ չէինք կարողանում Minimize անել տեսանյութը: Հիմա նոր փոփոխություններով մեզ ընձեռվում է այդ հնարավորությունը: Տեսանյութը Minimize է լինում էկրանի անկյունում, և մենք կարողանում ենք այն տեղաշարժել մեզ հարմար ցանկացած անկյուն:

Այս մասին Ֆեյսբուքը տեղեկացրել էր դեռ փետրվարի 14-ին: Այս պահին ոչ բոլորի մոտ են տեղի ունեցել նոր թարմացումները, սակայն կարճ ժամանակ անց, կարծում եմ, բոլորին հասանելի կլինեն:

Անդրոիդցիները առավելություն ունեն, քանի որ նրանք կկարողանան շարունակել տեսանյութը դիտել անգամ այն ժամանակ, երբ կփակեն Ֆեյսբուքի app-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել