Tert.am-ը գրում է.
ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ կդիմի իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի պահման պայմանները ստուգելու խնդրանքով:
«Լրագրողները հատուկ մասնագիտական հանրություն են, որն աշխատում է վտանգի գոտում և պահանջում է հատուկ ուշադրություն և հարգանք: Բելառուսից Ադրբեջան փոխանցված մեր լրագրողի (Լապշին) դեպքում ես հանդես եմ եկել հայտարարությամբ: Ցավում եմ, որ Ադրբեջանից գործընկերները չլսեցին: Կդիմեմ Ադրբեջանի օմբուդսմենին, որպեսզի նա կարողանա այցելել մեր քաղաքացուն և համոզվել, որ նա բժշկական օգնության կարիք չունի և չի բողոքում պահման պայմաններից»,- ասել է Մոսկալկովան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է պետության կողմից իր համար նշանակված փաստաբանի ծառայություններից: Ադրբեջանցի փաստաբանի խոսքով՝ Լապշինը երկրորդ փաստաբանի կարիք չունի և հրաժարվել է իր ծառայություններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



