Կինն ու տղամարդը սերը ոչ միայն լրիվ տարբեր ձև են ընկալում, այլև տարբեր ձև են նաև զգում: Տղամարդը, ինչպես ամեն ինչին, ինչ վերաբերում է կնոջը, այնպես էլ սիրուն, մոտենում է շատ նրբորեն (իհարկե, խոսքս գնում է իսկական սիրո և ոչ թե ֆիզիկական կրքի մասին, չնայած այդ դեպքում ևս): Սիրող տղամարդը «սրտային հարցերի» հետ միաժամանակ իր ամեն քայլը կշռադատում է, որպեսզի իր մի արարքով հանկարծ ցավ չպատճառի իր սիրած էակին: Այսինքն՝ տղամարդու մոտ սերն ունի նախանշված ուղղություն և ինչ-որ առումով կառավարելի է: Կինն առանց մտածել է սիրում, առանց մտածել քայլեր գործում այդ պարագայում (չնայած հիմա շատ-շատերը կպնդեն, որ ամեն դեպքում էլ կինը գործում է մտածելով): Նա առանց մտածել, ակամա կարող է մի այնպիսի բառ ասել կամ մի այնպիսի քայլ անել, որը մինչև հոգու խորքը կարող է վիրավորել տղամարդուն: Պարզապես կնոջ մտքով չի անցնում, որ տղամարդու կուռ ու աննկուն մարմնի ներքո թաքնված է նուրբ ու խոցելի հոգի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/382306045210932
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել