Tert.am-ը գրում է․
![]()
2017 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի համար, որի մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի սկզբին, 318 թեկնածու է առաջադրվել: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Նորվեգական Նոբելյան ինստիտուտը:
Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը ստանալու համար, որը կրում է շվեդ քիմիկոս Ալֆրեդ Նոբելի անունը, առաջադրվել են 215 ֆիզիկական անձ և 103 կազմակերպություններ:
Մրցանակակրի ընտրությունը կտևի յոթ ամիս: Նորվեգական Նոբելյան հանձնաժողովն այս ընթացքում մի քանի անգամ կհավաքվի Օսլոյում: Ավանդույթի համաձայն թեկնածուների ցանկը չի հրապարակվում, սակայն ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվում են այս կամ այն մարդու տվյալները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/03/nobel-prize/2296306
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել