Մխիթարյանի մասնակցությունը «Բորնմուտի»-ի հետ խաղին հարցականի տակ է Yerkir.am-ը գրում է.
 Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ մրցելու է «Բորնմուտի»-ի հետ:
 Ինչպես իր թվիթերյան էջում հայտնում է վնասվածքների մասով փորձագետ Բեն Դիներին, թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից:
 «Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Նրա մասնակցությունը «Բորնմուտ»-ի հետ  խաղին հարցականի տակ է»,-գրել է Դիներին:
 Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը  ազդրի մկանային վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց էր թողել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել