Վարչապետը գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ հանձնարարական տվեցAysor.am-ը գրում է.
 Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ հանձնարարական տվեց:
 «Մեր համաքաղաքացիների և, հատկապես, տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը», - ասաց Կարեն Կարապետյանը:
 Վարչապետի խոսքով՝ այս իրավիճակը հաճախ խոչընդոտ է դառնում բիզնեսի համար:
 «Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակով առկա խոչընդոտներով», - նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել