Երբ պատկերացնում ենք մի կտոր խոզի ճարպ սև հացի վրա, ախորժակ է բացվում, բայց նույն պահին քննադատում ենք ինքներս մեզ ու այդ մտքերը փորձում վանել`ցածր յուղայնության մածունի օգնությանը դիմելով: Սակայն ժամանակակից գիտությունը սկսել է ավելի հաճախ հեղափոխել մեր պատկերացումները «վնասակար» ու «օգտակար» մթերքների մասին: Այսպես՝ Մյունխենյան համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են խոզի ճարպը ժամանակակից միկրոբիոլոգիական տեխնոլոգիաների միջոցով: Եվ պարզվել է, որ այն պարունակում է արախիդոնային թթու, որը մտնում է կենսական նշանակություն ունեցող F վիտամինի կազմի մեջ:
Արախիդոնային թթուն մտնում է բջջաթաղանթի կազմի մեջ և սրտամկանի ֆերմենտների մաս կազմում, անգամ մասնակցում ճարպային նյութափոխանակմանը: Խոզի ճարպի մեջ առկա թթուները, որքան էլ տարօրինակ է, օգնում են, որ լյարդի համար ձևավորվի «լավ խոլեստերին» և մաքրում «վատ խոլեստերինը»: Սալի մեջ հայտնաբերվել է նաև հագեցած օլեինային թթու, որը պաշտպանում է լյարդն ու երիկամները և կանխում աթերոսկլերոզի զարգացումը:
Պետք է նշել, որ գերմանացի գիտնականները խոզի ճարպը դասել են օգտակար կենդանական ճարպի շարքին, անգամ խորհուրդ են տալիս սրտային հիվանդներին իրենց ամենօրյա սննդակարգի մեջ ներառել մեկ կտոր սալ:
Այս մթերքի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ այն իր մեջ չի կուտակում ռադիոակտիվ իզոտոպներ: Ինչպես ապացուցել են կանադացի թունաբանները, խոզի ճարպն անգամ ընդունակ է օրգանիզմից դուրս բերել թունավոր
նյութերը:
Այսուհանդերձ, բժիշկները խորհուրդ չեն տալիս այն գնել չստուգված վայրերից. կա ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հնարավորություն, առավել ևս, որ ջերմային մշակման չի ենթարկվում:
30 գրամ առողջության համար
Սալի դեպքում չի գործում «քանակը որակ է ապահովում» հայտնի կանոնը: Չէ՞ որ դրանում մեծ քանակությամբ աղ ու կալորիա կա: Այդ պատճառով 200 գրամանոց կտորը միայն ավելորդ քաշ ու առավոտյան աչքերի շուրջ երիկամային այտուցներ կպարգևի ձեզ: Դիետոլոգները նշում են, որ 100 գրամ սալը պարունակում է 680-780 կկալ (կախված խոզի ցեղատեսակից): Այդ պատճառով էլ օրգանիզմի համար սալի «անվտանգ դոզան» կարելի է համարել 30 գրամը:
Մեկ կարևոր նկատառում
Խոզի ճարպը նպաստում է լեղիի արտադրմանը: Առողջ մարդու համար դա շատ լավ է, քանի որ նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին, բայց նա, ով լյարդի ու լեղապարկի հետ կապված խնդիրներ ունի, կարող է և վնասվել:
Ինչպես և ինչի հետ այն օգտագործել
Աղով պատրաստված կամ համեմունքներով եփված խոզի ճարպը օպտիմալ տարբերակ է: Մի տարվեք ապխտածով. պատրաստման ժամանակ առաջանում են ֆենոլի վնասակար միացություններ, որոնք քաղցկեղածին են համարվում:
Վատ համադրություն են սալը և կարտոֆիլը (բանն այն է, որ կարտոֆիլում գտնվող օսլան դանդաղեցնում է ճարպերի մարսումը), ինչպես նաև սալը և սպիտակ հացը (ռաֆինացված ածխաջրերը միայն կավելացնեն կալորիաներ և կմեծանեն լյարդի վրա ճնշումը):
Ամենից անվտանգ համադրությունը խոզի ճարպի և չմշակված ցորենից պատրաստված հացի համադրությունն է, քանի որ սննդային մանրաթելերը և բջջաթաղանթը օգնում են ճիշտ մարսել ճարպերը: