Tert.am-ը գրում է․

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:3 հաշվով ավարտեց «Լաս Պալմասի» հետ հանդիպումը:

Հանդիպման 8-րդ րոպեին Իսկոն բացել է խաղի հաշիվը, իսկ 2 րոպե անց Տանաուսուն հավասարեցրել է այն:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 2 րոպե անց «արքայական» ակումբը մնացել է 10 ֆուտբոլիստներով. խախտման և մրցակցի ֆուտբոլիստին հրելու համար կարմիր քարտ է ստացել Գարեթ Բեյլը:

56-րդ րոպեին Ռամոսը տուգանային հրապարակում ձեռքով փակել է գնդակի գնդակի ճանապարհը, իսկ Դավիդ Ֆերնանդես Բորբալանը նշանակել է 11 մետրանոց. Վիերայի հարվածից հետո Նավասը չի կարողացել փրկել իր թիմին: Ընդամենը 3 րոպե անց Կևին Պրինս Բոատենգը, մեն-մենակ մնալով Նավասի դեմ, շրջանցել է վերջինիս, գնդակն ուղարկելով դարպասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել