Բթամատ
Դա մեր եսի խորհրդանիշն է: Փորձենք առանց հատուկ ջանքերի այն հեռացնել, նշանակում է` Դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին: Եթե այդ անկյունը 90 աստիճան է և ավելի, Դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում: Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում որևէ ուղղությամբ, ապա դա խոսում է համառության և հաշվենկատության մասին: Բայց դա ունի իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն:
Ցուցամատ
Սա խորհրդանշում է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները: Եթե Ձեր ցուցամատը երկար է մատնեմատից, ապա Դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանատվությունը Ձեր վրա վերցնելու և մարդկանց Ձեր հետևից տանելու համար: Իսկ եթե ցուցամատը թեքված է դեպի միջնամատը, ապա այն խոսում է Ձեր խանդոտ բնավորության մասին:
Միջամատ
Այս մատը Ձեզ կօգնի ինքնավերլուծություն անցկացնելու: Ուղիղ միջամատը խոսում է հուզական կայունության մասին: Այն դեպքում, երբ այն թեքված է ցուցամատի կողմը, խոսում է անմիջական, մարդամոտ բնավորության մասին: Մատնեմատի կողմը թեքվածը խոսում է այն մասին, որ Դուք ինքնահաստատման կարիք ունեք:
Մատնեմատ
Մատնեմատը խոսում է Ձեր ընդունակությունների մասին: Եթե այն երկար է ցուցամատից, Դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք: Ուղիղ մատնեմատը որոշում է մարդկային բնավորությունների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդհակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի նաիվության մասին: Եթե մատնեմատը կտրուկ ձևով թեքված է դեպի միջամատը, Դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել:
Ճկույթ
Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման Ձեր ունակությունը: Եթե այն հասնում է մատնեմատի վերին հոդին, Դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք շփվել, եթե ոչ, ապա Դուք դժվարություններ կունենաք Ձեր զգացմունքները արտահայտելիս: Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ Դուք անկեղծ եք, ռոմանտիկ և հակում չունեք բիզնեսի նկատմամբ: Մատնեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է Ձեր դիվանագիտական ունակություններից և կյանքից:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/519972291374512
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել