Armlur.am-ը գրում է.
 Ընթացիկ տարվա փետրվարի 26-ին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում 20-ամյա երիտասարդի դաժան սպանությունը ցնցեց ողջ հանրապետությանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա: Գյուղամիջյան ճանապարհին հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 1997թ. ծնված Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
 Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսօր արդեն քննչական կոմիտեն հայտնեց, որ տուժողը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երբեմն կատարել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը Գյումրիի 24-ամյա բնակիչը Երևանի Լենինգրադյան փողոցում Կ.Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համապատասխան վարձավճարի դիմաց իրեն Գյումրի տեղափոխելու շուրջ, որից հետո միասին ուղևորվել են նշված քաղաք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել