Tert.am-ը գրում է.
 Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթն իր Berkshire Hathaway ընկերության աշխատակիցներին յուրահատուկ գրազ է առաջարկել. այն աշխատակիցը, որը կգուշակի March Madness 2017 ուսանողական բասկետբոլի մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկած բոլոր 16 թիմերին, գործարարից  տարեկան 1 միլիոն դոլար կստանա ողջ կյանքում:
 Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Forbes հանդեսը, մրցույթին մասնակցել կարող է ընկերության 367 000 աշխատակիցներից յուրաքանչյուրը: Նմանատիպ մրցույթ առաջին անգամ միլիարդատերն անցկացրել է 2014-ին: Այն ժամանակ Բաֆեթը գրազի հաղթողին 1 մլրդ դոլար էր խոստացել, սակայն ճիշտ գուշակումներ ոչ ոք չէր արել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել