Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար առաջիկայում Հոլանդիայից կներկրվեն շուրջ 1.200.000 ծաղկասածիլներ. հիմնականում գեորգենի, պետունյա, խորդենի, թավշածաղիկ, սալվա և մեխակ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այս գործընթացին գրեթե զուգահեռ՝ մարտի 10-ից Երևանի ջերմատնային տնտեսությունում կսկսվի ծաղկասածիլների աճեցումը, որից հետո, ապրիլի վերջին արդեն կհայտնվեն մայրաքաղաքի ծաղկանոցներում: Ի դեպ, Երևանի ծաղկային տարածքները կհամալրվեն նաև սեփական արտադրության և վարչական շրջանների կողմից ձեռք բերված ծաղկասածիլներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել