Գերմանիայի Քյոլն քաղաքի մետրոյում Հիսուսի կերպարով տղամարդը փայտե խաչով ծակել է մետրոյի առաստաղը: Ուշագրավ միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի Last FilmStar ալիքում:
 Տեսանյութում փայտե խաչ բռնած տղամարդը բարձրանում է մետրոյի շարժասանդուղքով, և այն պատահաբար խրվում է առաստաղի մեջ` ծակելով այն: Տղամարդուն հաջողվում է հանել խաչն ու հեռանալ շարժասանդուղքից:
 Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Հիսուսը» մասնակցել է «Ֆասթնախտ» կոչվող դիմակահանդեսին, որն անցկացվում է Մեծ պահքից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել